Մեկ Տարին Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Քոլեջում

Այս  հոդվածը  գրում եմ այն  հույսով  և  ակնքալիքով,  որ  ինչ-որ  մարդկանց  խումբ  նույնպես  կծանոթանա  այն  իրողությանը  ,   որ  ես  ապրել  եմ  այս  մեկ   տարվա ընթացքում:Ես  Ժաննա  Պանդիկյանն  եմ՝  Մխիթար  Սեբաստացի  Համալիրի  Քոլեջի   ուսանողուհի , ով  որոշել   էր  իր  աշխատանքի  հետ  համատեղել  նոր  որակի, նոր մոտեցումների  հնարավորությունը  դեպի աշխատանքը  երեխաների  հետ:  Իսկ  այդ  ամենը  ես կարող էի  ձեռք  բերել  միայն  այս  կրթահամալիրում:Ինչու  էի  դրանում  համոզված,  քանի  որ  միջավայրին  ծանոթ  եմ  դեռ  դպրոցական  տարիներիցս,  երբ  սովորեցի  և  ավարտեցի  Մխիթար  Սեբաստացի  Կրթահամալիրի  Գիմնազիան՝ այն տարիների  որակապես ամենաուժեղ  դպրոցներից մեկը՝ իր ուսուցչական  հզոր  կազմով և դասավանդման  մեթոդիկայով:Այնուհետև  ընդունվեցի  և  ավարտեցի  Վալերի  Բրյուսովի  Անվան  Համալսարանը և  այժմ աշխատում  եմ  76  մակապարտեզում որպես  դաստիարակ: Հնարավորություն  ունեմ  շփվել  բազմաթիվ  երեխաների  հետ, կրթել  և  դաստիարակել  նրանց, պարզապես  լինել  նրանց  ընկերը, նրանց  փոխանցել  այն  բարին  և  դրականը, ինչը  կարող  է  շրջապատել  բոլորիս:Ես  կարծում  եմ  միշտ  պետք  է քայլել  ժամանակի հետ  համընթաց, և համոզված  էի,  որ  այդ  ամենը  կգտնեի  իմ շատ  սիրելի  կրթահամալիրում,  որտեղ  ամեն  ինչ  հարազատ  է և  ընդունելի:Այս  կրթահամալիրում ամեն պայման  ստեղծված  է  որակյալ  կրթություն  ստանալու  . ապահովելու համար, ինքնազարգանալու, ինքնաարտահայտվելու  համար,  դու  ազատ  ես  քո  ընտրության մեջ,  քո  որոշումներում,  քո  մտքերում:Այստեղ  ես  կրկին  հանդիպեցի  ինձ  արդեն  հարազատ  և  ծանոթ  ուսուցիչների,  որոնց հանդիպելը  միշտ  հաճույք  է  և  մեծ  բավականություն՝ Գայանե  Թերզյան,  Սոֆիա  Այվազյան, Մարինե  Մկրտչյան, մարդիկ,  որոնք ունեն  տարիների  մեծ ուժ  ու  փորձ  ,   որը  միշտ  պատրաստ  են  փոխանցել  դիմացինին: Նրանց  միտքն  ու  երևակայությունը  անսահման ,  նրանց  մտքի  թռիչքը  անսահման է, . այս  մեկ  տարվա  ընթացքում  ես կարողացա  նրանցից  գողանալ  այն  մտքերը ,որոնք  ինձ  նույնպես  ընդունելի  էին  և  կիրառեցի  իմ  աշխատավայրում:  Սովորելու  ընթացքում  ունեցանք  հնգօրյա  վերապատրաստում,  շրջեցինք  կրթահամալիրի  դպրոցներով,  ծանոթացանք  նրանց աշխատանքներին: Յուրաքանչյուր  դպրոց  ուներ  իր  ուրույն ոճը  և  աշխատելաձևը: Ամենատպավորիչը  այն  էր  , որ  երեխաները  և  դաստիարակները  ազատ  են  իրենց  գործողությունների  մեջ, ինչն  էլ  ստեղծում  էր  այն  աշխատանքային  մթնոլորտը,  որտեղ  բոլորը  կարող էին  ազատ  ինքնաարտահայտվել  և  ունենալ  անսահման  երևակայություն  իրենց  աշխատանքներում:Եվ  ես  իմ  աշխատավայրում  այլևս  օգտագործում  ինձ  հոգեհարազատ այս  աշխատելաոճը՝ լինել  սաներին  ընկեր,  ստեղծել  այնպիսի  միջավայր,  որտեղ  երեխան  ինքնուրույն  կդրսևորի  իրեն,  կկազմակերպի  իր  առօրյան,  իսկ  դաստիարակը  կլինի իրենց կողքին, կապահովի  նրանց  անվտանգությունը,և  պարզապես  կլինի իրենց  ընկերը՝ ապահովելով  նրանց  հետաքրքիր  առօրյան:

Համբարձման տոն Հյուսիսային Դպրոց -Պարտեզում

Այսօր երեխաների հետ նշեցինք Համբարձման տոնը։Օրը պայծառ էր և արևոտ,ինչն էլ նպաստեց , որ մեր բոլորի տրամադրությունը էլ ավելի բարձր լինի։Երեխաները շատ ոգևորված էին իրենց գլխի գեղեցիկ ծաղկեպսակներով,որոնք մենք մեր ձեռքով պատրաստեցինք։Նաև երեխաների հետ երգեցինք «Հեյ իմ նազան» , Վիճակի Երգը» երգերը։